Պիղծ քայլ մեր ազգային, քրիստոնեական արժեհամակարգի, հայերիս պատվի և բարոյական ընկալումների դեմ
30.06.2024 | 13:42
«Մեր շարժումն արժեքային, արժեհամակարգային, քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է»:
Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
Այսօր՝ հունիսի 30- ին, ժամը 15- ին ԼԳԲՏ- ները, ըստ նախնական տեղեկությունների կամ օդում կախված լուրերի, սորոսականների և Նիկոլ հայադավի իշխանության առանձին ներկայացուցիչների աջակցությամբ, Երևանում ՌԴ դեսպանատան մոտ, այսպես կոչված, «գեյ շքերթ» են նախատեսել (https://t.me/anivarmenia/15906... )՝ դրանով հետապնդելով միաժամանակ առնվազն երեք նպատակ՝ ոտնձգել մեր ազգային, քրիստոնեական արժեհամակարգի, հայերիս պատվի և բարոյական ընկալումների դեմ, երկրորդ՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած երկրի մայրաքաղաքում օրը ցերեկով հրապարակայնորեն, ցուցադրական կերպով զբաղվել պղծագործությամբ, երրորդ՝ քաղաքական վերաբերմունք դրսևորել ՌԴ- ում, ի տարբերություն Հայաստանի, այլասերված անձանց սանձերն օրենսդրորեն ձգած Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ:
Բացառված չէ նաև 4- րդ՝ այլասերվածների, պղծագործության կազմակերպիչների կողմից սադրանքը:
Այս ամենը միանշանակ անթույլատրելի է, և ես անձամբ դեսպանատան մոտ եմ լինելու:
Ինձ, կարծում եմ, նաև այլոց, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրում է, թե այս պահին որտե՞ղ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչու՞ է հենց այս պղծագործության նախաշեմին գնացել Սյունիք և այժմ բացակայում է Երևանից՝ սրբազան շարժումը ոտքի հանելու և ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ շարժման մասնակիցներիս, բոլոր պատվախնդիր հայերիս հետ միասին ՌԴ դեսպանատան մոտ լինելու, «գեյ- շքերթի» անցկացմանն ընդդիմանալու, այն թույլ չտալու, առնվազն՝ տվյալ պղծագործության վերը թվարկված ստոր ու վտանգավոր նպատակների դեմ բողոք, անհամաձայնություն, արտահայտելու, համապատասխան վերաբերմունք դրսևորելու փոխարեն, եթե «Մեր շարժումը արժեքային, արժեհամակարգային, քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է»:
Հայաստանի ոստիկանության ղեկավար կազմին, եթե նրանց շարքերում դեռ կան պատվախնդիր սպաներ, կոչ եմ անում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19- րդ հոդվածի 4- րդ մասի համաձայն, «հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգի» և հանրության բարքերին անհարիր լինելու հիմքով ԱՐԳԵԼԵԼ ՌԴ դեսպանատան մոտ և, ընդհանրապես, Երևանում «գեյ- շքերթի» անցկացումը՝ նկատի ունենալով նաև, որ սույն պահանջը չկատարելու դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունը, Նիկոլ հայադավի իշխանությունից բացի, կրելու են նաև իրենք:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
- Խորհրդավոր, խորհրդավոր 3I/ATLAS-ը. գիսա՞ստղ, թե այլմոլորակայինների զոնդ կամ աստղաթիռ. 3
- Խորհրդավոր, խորհրդավոր 3I/ATLAS-ը. գիսա՞ստղ, թե այլմոլորակայինների զոնդ կամ աստղաթիռ. 2
- Խորհրդավոր, խորհրդավոր 3I/ATLAS-ը. գիսա՞ստղ, թե այլմոլորակայինների զոնդ կամ աստղաթիռ
- Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 5
- Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 14
- Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 4
- Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 3
- Հասնել նրան, որ բոլորը պաշտոնապես մեղադրեն և այնուհետև պատժամիջոցներ կիրառեն վարչապետ կոչված այդ Սատանայի նկատմամբ
- Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա. 2
- Նիկոլի և իր ոհմակից ոմանց պարագայում կարելի է ասել, որ ոչ թե նույնիսկ թուրքերը, այլ սատանայապաշտներն են հարձակվել հայերիս վրա
- Նիկոլ հայադավ, քեզ ոչ ոք և ոչինչ չի կարողանալու փրկել քո բազմաթիվ ոճրագործությունների դիմաց սպասվող արդարացի պատժից. 2
- Նիկոլ հայադավ, քեզ ոչ ոք և ոչինչ չի կարողանալու փրկել քո բազմաթիվ ոճրագործությունների դիմաց սպասվող արդարացի պատժից
- ՆԱՏՕ- ն Ռուսաստանի թշնամին է և նրան պետք է ոչնչացնել. Դմիտրի Մեդվեդև
- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երկու միանգամայն լուրջ սպառնալիքները. 2
- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա երկու միանգամայն լուրջ սպառնալիքները
- ՆԱՏՕ- ն արդեն բացեիբաց հայտարարել է Ռուսաստանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորության մասին
- Հրապարակայնորեն Դրախտում հայտնվելու ցանկություն արտահայտած Թրամփը բռնել է Դժոխքի ճանապարհը
- Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն. 3
- Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն. 2
- Ինչպես ԽՍՀՄ բանակը մտավ Բեռլին, այնպես էլ ՌԴ բանակը պետք է մտնի Կիև և ՈՒկրաինայի լիակատար կապիտուլյացիան դարձնի իրականություն
Մեկնաբանություններ